Էռնեստո Վալվերդեն Լա Լիգայում հաղթած խաղերով մարզիչների հնգյակում է

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընդգրկվել է Լա Լիգայի պատմության մեջ ամենաշատ հաղթանակներ գրանցած մարզիչների հնգյակում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

60-ամյա Վալվերդեն՝ «Բարսելոնայի», «Վալենսիայի», «Վիլյառեալի» և «Էսպանյոլի» նախկին մարզիչը, 512 հաղթանակ է տարել իսպանական ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում։

Ավելի շատ հաղթանակներ ունեն միայն Վիկտոր Ֆերնանդեսը (544), Միգել Մունյոսը (608), Խավիեր Իրուրետան (612) և Լուիս Արագոնեսը (756):