Կիմ Մին Ջեն կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա

Կիմ Մին Ջեն կարող է վերադառնալ «Նապոլի»։

Ինչպես հաղորդում է Calcio Napoli 24-ը՝ հղում անելով Il Mattino-ին, իտալական ակումբը դիտարկում է անցյալ ամառ «Բավարիային» վաճառված պաշտպանին վերադարձնելու հնարավորությունը։

Նեապոլցիները ցանկանում են ֆուտբոլիստին վարձավճարով տեղափոխելու առաջարկ անել։ Գործարքը կարող է բարդանալ Կիմի բարձր աշխատավարձի պատճառով՝ նա տարեկան 8,5 մլն եվրո է ստանում։

Հարավկորեացի ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 50 միլիոն եվրոյի դիմաց։ Բունդեսլիգայում նա անցկացրել է 21 հանդիպում։