Պեդրին անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է իր ապագայի մասին։

«Այս հարցն ինձ չի հուզում։ Ես շատ երջանիկ եմ այստեղ, գիտեմ, որ «Բարսան» կշարունակի անել այն, ինչի մասին խոսել ենք, և ես շատ ուրախ եմ, որ իմ երազանքների թիմում եմ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Պեդրին «Լաս Պալմասի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը անցկացրել է 26 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։