«Բավարիայի» նախկին մարզիչը կարող է գլխավորել «Լիվերպուլը»

Գերմանական Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Նիկո Կովաչը կարող է գլխավորել անգլիական «Լիվերպուլը»։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 52-ամյա խորվաթի թեկնածությունը՝ որպես Յուրգեն Կլոպի փոխարինող, առաջացել է անսպասելի։ Կովաչի վերջին աշխատանքը եղել է «Վոլֆսբուրգում», որտեղ նրան հեռացրել են մարտի կեսերին:

Կովաչը նախկինում գլխավորել է Մյունխենի «Բավարիան» և «Մոնակոն»։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։