«Բավարիան» չի դիտարկում Զինեդին Զիդանի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում

«Բավարիան» չի դիտարկում Զինեդին Զիդանի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Sky Sport-ը։

Նախկինում, ըստ մամուլի տեղեկությունների, 51-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված էր մյունխենյան ակումբը և կապ հաստատեց նրա շրջապատի հետ։

Հիմնական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։ Որպես պահեստային տարբերակ դիտարկվում են Ռոբերտո Դե Զերբին կամ Ունայ Էմերին։

Ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելը ամռան սկզբին կլքի «Բավարիան»: Գերմանացի մասնագետի հետ պայմանավորվածությունը հաշվարկված էր մինչև 2025 թվականի ամառ, սակայն կողմերը պայմանավորվել են վաղաժամկետ խզման շուրջ։