«Լիվերպուլը» և «Արսենալը» ուզում են գնել «Այնտրախտի» ֆուտբոլիստին

«Այնտրախտի» պաշտպան Վիլիան Պաչոն հայտնվել է «Լիվերպուլի» և «Արսենալի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Նրա խոսքով՝ ակումբները տեղեկատվություն են խնդրել 22-ամյա էկվադորցու տրանսֆերի հնարավորության մասին։ Նշվում է, որ «Այնտրախտը» կարող է բաց թողնել խաղացողին 50-60 միլիոն եվրոյի դիմաց:

Պաչոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում նա «Այնտրախտի» կազմում անցկացրել է 39 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։