Ջուդ Բելինգհեմ․ «Պետք է ավելին անել Վինիսիուսին աջակցելու համար»

Ջուդ Բելինգհեմը խաղերի ժամանակ հանդես է եկել երկրպագուների ռասիզմի դեմ:

«Արտագնա հանդիպումներում ռասիստական ​​բռնությունները գրեթե սովորական երեւույթ են: Պետք է ավելին անել՝ դա կանխելու համար: Սա չպետք է տեղի ունենա, ֆուտբոլային ղեկավարները պետք է ավելին անեն:

Պետք է ավելին անել Վինիսիուսի նման ֆուտբոլիստներին աջակցելու համար: Ոչ ոք արժանի չէ նման վիրավորանքների»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը :