«Շախտյորի» ֆուտբոլիստն ուզում է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ

«Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Սուդակովը հայտնել է, որ ակնկալում է հեռանալ թիմից և տեղափոխվել եվրոպական թոփ 5 լիգաների ակումբ։

«Հուսով եմ, որ կտեղափոխվեմ բարձրակարգ ակումբ և աշխատում եմ այս նպատակին հասնելու համար: Չեմ կարող որևէ լիգա նշել կամ առանձնացնել։ Ես հետևում եմ Եվրոպայի հինգ լավագույն առաջնություններին, բայց հիմա ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ և պարզապես փորձում եմ իմ լավագույնը տալ այստեղ։

Ցանկանում եմ հնարավորինս կենտրոնանալ իմ ֆուտբոլի, իմ զարգացման ու թիմի վրա»,- Սուդակովի խոսքը մեջբերում է CaughtOffside-ը։

Սուդակովը «Շախտյորի» համակարգում է 2017 թվականից։ Մինչ այս խաղացողը երեք տարի մարզվել է Խարկովի «Մետալիստի» մոտ։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։