«Բարսելոնան» նոր տրանսֆերի համար պիտի վաճառի ֆուտբոլիստներից մեկին

«Բարսան» առաջիկա ամռանը սահմանափակ կլինի շուկայում ֆինանսական խնդիրների պատճառով:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ակումբի մարզական տնօրեն Դեկոն աշխատում է Ժոաու Կանսելուին և Ժոաու Ֆելիշին պահել, ինչպես նաև իրականացնել երկու տրանսֆեր. «Բարսելոնան» ցանկանում է ամռանը ձեռք բերել հենակետային կիսապաշտպանի և ձախ եզրային հարձակվողի: Այս պահին դիտարկվում են միայն էժան տարբերակներ։

Տրանսֆերային շուկայում ավելի ակտիվ լինելու համար «Բարսելոնան» պետք է մեծ գումարով վաճառի թիմի ներկայիս ֆուտբոլիստներից մեկին։ Դեկուն փորձում է նման գործարք կազմակերպել. նա մի քանի հանդիպում է անցկացրել այս մասին այն ֆուտբոլիստների հետ, ովքեր մեծ պրակտիկա չունեն։ Սակայն այս պահին Դեկուի ընտրած ֆուտբոլիստերից ոչ մեկը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։

Եթե ​​իրավիճակը չփոխվի, «Բարսելոնայի» «ձեռքերն ու ոտքերը կապված» կլինեն։