Ֆելիպե Անդերսոնը իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

«Լացիոյի» վինգեր Ֆելիպե Անդերսոնը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին:

««Լացիոյի» և նրա բոլոր աշխատակիցների նկատմամբ հարգանքից ելնելով, ովքեր միշտ աջակցել են ինձ, հայտնում եմ, որ համաձայնության չեմ եկել ակումբի հետ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ, և, հետևաբար, հաջորդ մրցաշրջանում ես այլ ճանապարհով կգնամ: Ես միշտ ցուցադրել եմ իմ պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը «Լացիոյին», ուստի վստահեցնում եմ, որ մինչև պայմանագրիս վերջին օրը կնվիրվեմ այս մարզաշապիկին։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար», – գրել է Ֆելիպե Անդերսոնը սոցցանցերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացին «Յուվենտուս» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մրցաշրջանում Ֆելիպե Անդերսոնը անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։