Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի «Ալ-Հիլալի» հետ կիսաեզրափակիչում (1:2) հեռացվելուց հետո որակազրկվելու է երկու խաղով: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։

86-րդ րոպեին Ռոնալդուն փորձեց արագ եզրային նետում կատարել, սակայն մրցակցի ֆուտբոլիստ Ալի Ալ-Բուլեյհին սկսեց խանգարել նրան, իսկ պորտուգալացին արմունկով հարվածեց նրան։ Ալ-Բուլեյհին ընկել է խոտածածկին՝ ցավից գլորվելով, և խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել։ Արդյունքում մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ռոնալդուին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է պորտուգալացու տված բացատրությունները և որոշել նրան որակազրկել երկու խաղով։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 36 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։