Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կարող է հեռանալ թիմից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է վարձավճարով հեռանալ թիմից, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը պաշտպանում է թուրք խաղացողի հեռանալու գաղափարը՝ չնայած ֆուտբոլիստի ֆիզիկական զարգացմանը։

Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը 19-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 մլն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։

Նշենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է՝ 31 խաղում վաստակելով 78 միավոր։