Բերնարդու Սիլվա․ «Երեխաները պետք է դիտեն նրանց խաղը»

Ապրիլի 17-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան նշել է իր երկու մրցակիցների՝ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը։

«Մոդրիչը և Կրոսը օրինակելի են։ Հետևողականորեն խաղում են, 15 տարի է ինչ անում են… Եվ այն ամենից հետո, ինչ հասել են, շարունակում են աշխատել։ Նրանք օրինակ են երեխաների համար, որպեսզի հետեւեն, թե ինչպես է պետք խաղալ»,- նախախաղային ասուլիսում ասել է Սիլվան։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Մադրիդում և ավարտվել 3:3 հաշվով։