Չավին նշել է երեք մարզչի, ովքեր մեծ ազդեցությունն են ունեցել իր վրա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է երեք մասնագետի, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել իր վրա։

«Լուիս Արագոնեսը, Պեպ Գվարդիոլան և Լուիս Էնրիկեն այն երեք մարզիչներն են, ովքեր ամենաշատն են ազդել ինձ վրա։ Հիմա, որպես մարզիչ, հաճախ եմ մտածում նրանց մասին։

Երբ մտածում եմ, թե ինչ պետք է անեմ այս կամ այն ​​ժամանակ, հիշում եմ այս եռամիասնությունը»,- Չավիի խոսքերն է մեջբերում իսպանական AS առցանց հրատարակությունը։