«Մանչեսթեր Սիթին» Կևին Դե Բրույնեին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» ղեկավարությունը թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին փոխարինող է գտել, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» ծրագրում է առաջիկա ամռանը պայմանագիր կնքել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեսի հետ։ Հնարավոր տրանսֆերը կարող է կազմել 100 միլիոն ֆունտ: 26-ամյա բրազիլացու համար պայքարում է նաև ՊՍԺ-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Բրույնեի ձեռքբերմամբ հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։

Գիմարեսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 101 հանդիպում, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։