Պեդրի․ «Սա իմ կարիերայի ամենակարևոր հանդիպումն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ տնային պատասխան խաղի սպասելիքներով։

Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է «Բարսայի» հաղթանակով՝ 3։2 հաշվով։

«Թիմն անհամբեր սպասում է այս խաղին: Այս պահին սա իմ կարիերայի ամենակարեւոր հանդիպումն է՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի հետ մեկտեղ։ Մենք ունենք երկու շատ հավասար թիմեր՝ նման խաղաոճով։ Հանդիսատեսը լավ խաղ է սպասում:

ՊՍԺ-ն կժամանի լիովին զինված։ Պետք է մոտենանք այս հանդիպմանը՝ մոռանալով առաջին խաղի արդյունքը։ Մենք պետք է ավելի զգույշ խաղանք։ Փարիզում վերադարձը հիանալի էր, բայց մենք չենք ցանկանում նորից հայտնվել նմանատիպ դիրքում»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Բարսելոնայում։