«Բավարիայի» ֆուտբոլիստը չի հեռանա թիմից

«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն չի հեռանա թիմից և մտադիր է ապագայում օգնել ակումբին հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան մոտ ժամանակներս։ Ֆուտբոլիստին դուր է գալիս քաղաքը, ակումբը, նա իրեն հարմարավետ է զգում և կցանկանար մնալ Մյունխենում։

Այս մրցաշրջանում 28-ամյա Սանեն մասնակցել է 38 հանդիպման, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։