Ֆլորիան Վիրցը Բունդեսլիգայում բացառիկ ռեկորդ գրանցեց

Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում «Բայերը» 5։0 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին» ու ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Լևերկուզենի 20-ամյա հարձակվող Ֆլորիան Վիրցը փոխարինման դուրս եկավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա գոլի հեղինակ դարձավ 68-րդ, 83-րդ և 90-րդ րոպեներին։

Ըստ Gracenote-ի՝ Վիրցը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բայերի» կազմում Բունդեսլիգայի խաղում փոխարինման դուրս գալուց հետո։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիրցը խփել է 11 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։