«Ատլետիկի» լեգենդներից մեկը մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան

Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան մրցաշրջանի ավարտից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

«Ռաուլ Գարսիան՝ իսկական լեգենդը, որոշեց հեռանալ ֆուտբոլից 37 տարեկանում՝ ակումբում իր ամենամեծ ձեռքբերումից՝ Գավաթը նվաճելուց մեկ շաբաթ անց:

«Ատլետիկի» համար իսկական պատիվ է, որ այս ֆուտբոլիստը գրեթե տասը տարի անցկացրեց մեր դրոշի ներքո։ Խոսքը մի ֆուտբոլիստի մասին է, ով հեռանում է պրոֆեսիոնալ ճանաչումով և գավաթներով լցված ճամպրուկով»,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում Գարսիան դարձավ Իսպանիայի չեմպիոն և Եվրոպա Լիգայի հաղթող, նվաճեց Իսպանիայի Գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկու Սուպերգավաթը։ Նա Լա Լիգայում անցկացրած հանդիպումների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը (602 հանդիպում)։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Անդոնի Սուբիզարետային ու Խոակինին (622)։ Ընդհանուր առմամբ, Գարսիան ակումբային մակարդակով անցկացրել է 811 հանդիպում՝ դառնալով 148 գոլի հեղինակ։