Չավին նշել է, թե ով է լինելու «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը ՊՍԺ-ի դեմ խաղում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։

«Վաղվա հանդիպումը լինելու է ոչ թե մարզիչների, այլ ֆուտբոլիստների մասին։ Հուսով եմ, որ նրանք ոգեշնչված են, քանի որ ամեն ինչ կախված կլինի նրանցից: Մեզ համար կարևոր է երկրպագուների աջակցությունը:

Կլինեն դժվար պահեր, երբ ՊՍԺ-ն կստիպի մեզ տառապել։ Օլիմպիական մարզադաշտը «Կամպ Նոուն» չէ, բայց հուսանք, որ այդպիսին կլինի:

Ռաֆինյան շատ կարևոր է մեզ համար այս մրցաշրջանում՝ ոչ միայն իր գոլերով և գոլային փոխանցումներով, այլ նաև պաշտպանական տեսանկյունից: Վաղը նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ կլինի։

Ինչպե՞ս կարող եմ Յամալի և Կուբարսիի նման ֆուտբոլիստներին մոտիվացնել վաղվա խաղին: Նրանք միշտ հարցեր են տալիս և միշտ ներգրավված են ամեն ինչի մեջ։ Չեմպիոնների Լիգայի գիշերն է։ Նրանք լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։