Իսպանիայի ոստիկանությունը «Ռեալ» – «Մալյորկա» խաղում տեղի ունեցած միջադեպը կհետաքննի

Ոստիկանությունը հետաքննում է Մադրիդի «Ռեալի» հետ խաղում «Մալյորկայի» երկրպագուի ռասիստական ​​պահվածքը։

Շաբաթ օրը «Ռեալը» Լա Լիգայի 31-րդ տուրի արտագնա խաղում (1:0) հաղթեց «Մալյորկային»  Աուրելիեն Չուամենիի գոլի շնորհիվ ։

Խաղի ընթացքում Movistar+-ի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է «Մալյորկայի» երիտասարդ երկրպագուն նմանակում «կապիկի ժեստեր»՝ նկատի ունենալով Օրելիեն Չուամենիին, երբ «Ռեալի» ֆուտբոլիստները գոլ են տոնում, սակայն այդ դրվագը չի ներառվել արձանագրության մեջ։ Խաղից հետո «Մալյորկան» հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ ռասիզմն անընդունելի է։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, իսպանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ: «Մայորկան» օգնում է երկրպագուի նույնականացմանը, ով ռասիստական ​​ժեստ է արել Չուամենիի հասցեին:

Բացի այդ, գոլը տոնելիս երկրպագուներից մեկը  ջրի շիշ է նետել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ուղղությամբ։ Դրվագը արձանագրվել է խաղի հաշվետվության մեջ՝ նշելով, որ այն «ոչ մի ֆոտբոլիստ չի վնասվել»։