«Ինտերը» կարող է չեմպիոն դառնալ միլանյան դերբիի ժամանակ

«Ինտերը» կարող է չեմպիոն դառնալ Ա Սերիայի հաջորդ տուրում.

Երեկ «ներաձուրիները» ոչ-ոքի խաղացին «Կալյարիի» հետ (2:2):

Առաջնության ավարտից 6 տուր առաջ Սիմոնե Ինձագիի թիմը 83 միավորով զբաղեցնում է աղյուսակի առաջին տեղը։ «Միլանը», որը ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ (3:3), «Ինտերից» հետ է մնում 14 միավորով : «Յուվենտուսը» 63 միավորով 3-րդ տեղում է , «Բոլոնիան» 59 միավորով 4-րդն է ։

Այսպիսով, հաջորդ տուրում «Միլանի» նկատմամբ հաղթանակի դեպքում «Ինտերը» ժամանակից շուտ կդառնա Իտալիայի չեմպիոն՝ առավելությունը կհասնի 17 միավորի, որը «ռոսոներիներն» այլեւս չեն կարողանա վերականգնել 5 տուրում։

Ա Սերիայի 33-րդ տուրի դերբին կկայանա հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 22-ին։