Պեպ Գվարդիոլա. ««Ռեալի» դեմ խաղալը դժվար է»

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում մադրիդցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի են խաղացել «Սիթիի» հետ (3:3):

««Ռեալի» դեմ խաղալը դժվար է, բայց եկեք փորձենք դա անել մեր երկրպագուների հետ միասին։

Ինչ էլ որ լինի, մենք ամեն ինչ կտանք։ Չի լինի մի պահ, երբ մենք չիմանանք ինչ անել։ Մենք բոլորս իսկապես ցանկանում ենք գնալ առաջ։

Ես ցանկանում եմ, որ «Էթիհադ» մարզադաշտը լինի առանց մեկ դատարկ նստատեղի»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան :

Մանչեսթերում հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։