Չավի․ «Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի մասին։

««Բարսելոնան» պետք է պահի Արաուխոյին, ես 100%-ով վստահ եմ դրանում: Նա կարևոր խաղացող է թիմի համար։ Նա իսկապես կարևոր է մեզ համար, և ես չեմ կարծում, որ նա կմիանա այլ թիմին», – Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 25-ամյա ուրուգվայցին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 32 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։