Հայտնի է, թե որքան է ակնկալում «Բարսելոնան» վաստակել վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտից

«Բարսելոնան» խոսել է նորացված «Կամպ Նոուի» նախագծի մասին։

Այս շաբաթ «Բարսելոնան» ներկայացրեց սեփական մարզադաշտի վերանորոգումը: Աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամկետների։ Թիմի առաջին խաղը վերանորոգված «Կամպ Նոուում» կարող է կայանալ այս տարվա վերջին։

Ակնկալվում է, որ եկամտի հիմնական աղբյուրները կլինեն մարզադաշտի հետ կապված հովանավորչական նոր գործարքները, ինչպես նաև նոր VIP առաջարկները, որոնք կարող են եռապատկել ստացված գումարը։

Սպասվում է, որ դրա շնորհիվ «Բարսելոնան» կկարողանա մարզադաշտից տարեկան վաստակել մոտ 120 միլիոն եվրո։