Խվիչա Կվարացխելիա. «Խենթություն է, որ կան մարդիկ, ովքեր ինձ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ»

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան պատմել է, թե ինչպես է վերաբերվում լեգենդար նախկին նեապոլիտացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին։

«Մարադոնա. Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն էր։ Կարծում եմ՝ խենթություն է, որ կան մարդիկ, ովքեր ինձ համեմատում են նրա հետ կամ փորձում են դա անել։ Իհարկե, ինձ դուր է գալիս:

Երբ խաղում ես մի թիմում, որտեղ խաղացել է Մարադոնան, հաճույք ես ստանում դրանից: Մինչ այստեղ գալը հայրս ինձ միշտ ասում էր, որ Մարադոնան լավագույնն է, նա իր կուռքն է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։