«Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը, եթե դեղին քարտ ստանան «Կադիսի» հետ առաջիկա խաղում։ Անդրեաս Քրիստենսենը, Իլկայ Գյունդողանը և Օրիոլ Ռոմեուն որակազրկման եզրին են։

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Կադիս» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին։