Վիկտոր Օսիմհենը մոտ չէ ՊՍԺ տեղափոխվելուն

«Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենը մոտ չէ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ նիգերիացի հարձակվողը չի հրաժարվի կարիերան Փարիզում շարունակելու տարբերակից, սակայն դրա համար ՊՍԺ-ին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ գործել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ փարիզցիները Օսիմհենին առաջարկում է չորս տարվա աշխատանքային պայմանագիր՝ 13 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանում։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։