ՊՍԺ-ն դժգոհ է Ջանլուիջի Դոննարումայի խաղից

ՊՍԺ-ն դժգոհ է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի խաղից։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարպասապահների գիծն ուժեղացնելու իր թեկնածուին է առաջարկել։ Իսպանացի մասնագետը ցանկանում է պայմանագիր կնքել Բիլբաոյի «Ատլետիկոյի» դարպասապահ Ունաի Սիմոնի հետ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։

Դարպասապահի պայմանագիրը բասկերի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Ունայը մասնակցել է 29 հանդիպման։ Դարպասապահը բաց է թողել 26 գնդակ, իսկ 15 ​​խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։