Հայտնի է ՉԼ-ի քառորդ եզրափակչի լավագույն գոլը (VIDEO)

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն դարձել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ՝ ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկած երկրպագուների։

Առաջին տեղը զբաղեցրել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղի (3:3) 79-րդ րոպեին Վալվերդեի խփած գոլը։