«Բարսելոնան» ցուցադրել է «Ռեալի» հետ խաղի համար նախատեսված մարզաշապիկը

Spotify ակումբի տիտղոսային հովանավորի հետ համագործակցության շրջանակներում «Բարսելոնայի» համազգեստի վրա կհայտնվի կոլումբիացի երգիչ Կարոլ Ջի տարբերանշանը, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Karol G-ի տարբերանշանը փշալարից պատրաստված սիրտ է։

Image

 

«Բարսելոնան» ապրիլի 21-ին Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 32-րդ տուրի խաղում հանդես կգա Karol G տարբերանշանով համազգեստով։

Karol G-ն չորս տարի անընդմեջ եղել է Spotify-ում ամենաշատ հեռարձակվող լատինական արտիստը։

Անցյալ հոկտեմբերին «Բարսելոնան» խաղում էր Մադրիդի «Ռեալի» դեմ՝ Rolling Stones ռոք խմբի տարբերանշանով համազգեստով։