Խվիչա Կվարացխելիա. «Խենթանալ կարելի էր»

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կիսվել է 2022/23 մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում հաղթելու հիշողություններով։

«Խենթություն էր: Նույնիսկ իմ ամենախելագար երազներում չէի պատկերացնում, որ մի օր կդառնանք Ա Սերիայի չեմպիոն, չէի կարող հավատալ դրան: Դա հիանալի արդյունք էր, նույնիսկ չափազանց մեծ: Բայց հետո ես դեռ կարողացա ինքս ինձ ասել. «Ես դա արեցի»։

Դուք չեք կարող նման էներգիա ստանալ ոչ մի այլ տեղ: «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մենք մեկ քայլ հեռու էինք չեմպիոնությունից։ Հետո օդանավակայանում բոլորը երգում ու բղավում էին։ Հրաշալի էր։ Ամենահիշարժան պահերից մեկը, իմ կյանքի լավագույն օրը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։