Ստեֆանո Պիոլի. «Թիմը պատասխան խաղում կցուցաբերի բնավորություն և կամք»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում «Ռոմայից» կրած պարտությունը (0։1)։

«Մենք լավ խաղացինք, բայց ոչ հիանալի: Առաջին խաղակեսում պետք է ավելի համարձակ գործեինք։ Մենք կարող էինք ոչ-ոքիի հասնել, բայց առջևում դեռ մեկ խաղ կա, և ես հավատում եմ, որ կարող ենք շրջել իրավիճակը։ Ինձ դուր եկավ թիմը երկրորդ խաղակեսում, բայց մենք պետք է ավելի շատ ռիսկի գնանք։

Ակնկալում եմ, որ թիմը պատասխան խաղում կցուցաբերի բնավորություն և կամք հաղթելու համար»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին Հռոմում։