Դանիելե Դե Ռոսսի. «Տղաները հիանալի էին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։

«Մենք կարող ենք սխալվել, բայց հավատում ենք մեր արածին: Տղաները հիանալի էին: Նրանք արեցին առավելագույնը: Մենք շատ վստահ ու հանգիստ խաղացինք գնդակով։ Ես շատ ուրախ եմ»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին Հռոմում։