Ադրիեն Ռաբյոն կարող է փոխել ակումբային գրանցումը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները թիմի ղեկավարության և Վերոնիկա Ռաբիոյի, ով խաղացողի գործակալն ու մայրն է, մտել են փակուղի։ Կողմերը չեն կարողացել պայմանավորվել ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում։

Ֆրանսիացու գործող համաձայնագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում 29-ամյա Ռաբյոն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։