ՊՍԺ-ն չէր պարտվել 2024 թվականին

ՊՍԺ-ն, որը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում պարտվել է «Բարսելոնային» (2:3), առաջին անգամ պարտվել է 2024 օրացուցային տարում։

2024 թվականի սկզբից ՊՍԺ-ն անցկացրել է 19 հանդիպում, որից 14-ում հաղթել է։ «Բարսելոնայի» հետ հանդիպումը 20-րդն էր ֆրանսիական թիմի համար այս տարի։

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն 28 խաղում վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։