ll Matino․ Վիկտոր Օսիմհենը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, ով նրան առաջարկում է չորս տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 13 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է ll Matino-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը պատրաստ է նիգերիացի հարձակվողի համար վճարել 120 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև ընդգծվում է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով Օսիմհենը կունենա նրա իմիջային իրավունքները։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։