«Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին որակազրկվել է

«Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին երկու խաղով որակազրկվել է՝ Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (2։2) հեռացվելուց հետո։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Բացի այդ, նա տուգանվել է 10 հազար ֆունտ ստերլինգով, հիշեցնենք, որ Վենսան Կոմպանին դժգոհ էր «Բարնլիի» դեմ 11 մետրանոց նշանակելուց և կարմիր քարտ ստացավ իր բուռն արձագանքի համար։

Միաժամանակ խաղադաշտից հեռացվեց թիմի պաշտպան Լորանս Ասինյոնը։