Նեյմարը ապշեցրել է երկրպագուներին (VIDEO)

«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ապշեցրել է երկրպագուներին, ովքեր նկատել են, որ ֆուտբոլիստը պոկեր է խաղում իր 6 ամսական դստեր ծննդյան օրը նշելիս։ Տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցում։

Հանդիսավոր երգի կատարման ժամանակ Նեյմարը, ով իր նախկին ընկերուհու՝ Բրունա Բյանկարդիի հետ բռնել էր աղջկա ձեռքը, երես թեքեց՝ օնլայն խաղում քայլ կատարելու համար։ Այս արարքը դուր չի եկել հանրությանը։ Շատ երկրպագուներ տարածել են տեսանյութը և քննադատել 32-ամյա ֆուտբոլիստին։

Ավելի վաղ PokerStars-ի դեսպան դարձած Նեյմարը հայտնել էր, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո մտադիր է պրոֆեսիոնալ դառնալ։

Նեյմարը ներկայումս բուժվում է ձախ ծնկի մենիսկի խաչաձև կապանների պատռվածքից, որը նա ստացել էր 2023 թվականի հոկտեմբերին ազգային հավաքականի խաղում։