Ռոնալդ Կուման. ««Բարսելոնայի» ԴՆԹ-ն ներկայացնող երեք մարդ կա»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «բլաուգրանայի» մեկ այլ նախկին մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերը ներկայիս մասնագետ Չավիի մասին։

««Բարսելոնայի» ԴՆԹ. Այս ԴՆԹ-ն ներկայացնող երեք մարդ կա՝ Յոհան Կրոյֆը, Պեպ Գվարդիոլան և Լեո Մեսսին։

«Էնրիկեի և Չավիի տեսանյութը՝ իրենց թիմերի դիմակայությունից առաջ. Ինձ թվում էր, որ նրանք շատ լավ ընկերներ են, սակայն նախորդ օրը Լուիս Էնրիկեն մի քանի անպատշաճ հայտարարություններ արեց»,- Կումանի խոսքերն է մեջբերում COPE-ը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ – «Բարսելոնա» խաղից առաջ (2:3) Էնրիկեն ասել է, որ ինքը այն մասնագետն է, ով լավագույնս անձնավորում է «Բարսելոնայի» ոճը։