Հայտնի է դարձել Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Այս շաբաթ կայացան Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Այսպիսով, հավակնորդների թվում էին Պաուլո Դիբալան (Ռոմա), Ջանլուկա Սկամակկան (Ատալանտա), Յոնաս Հոֆմանը (Բայեր Լևերկուզեն) և Ռաֆա Սիլվան (Բենֆիկա)։