Միխայիլ Մուդրիկը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Լոնդոնի «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը չի ցանկանում հեռանալ ակումբից։

Սոցցանցերում լրագրող Էկրեմ Կոնուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստը երջանիկ է «Չելսիում» և, չնայած հնարավոր հեռանալու մասին խոսակցություններին, չի մտածում ամառային տրանսֆերային պատուհանում ակումբային գրանցումը փոխելու մասին։

Հիշեցնենք, որ Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել «Շախտյորից» անցյալ տարվա հունվարին 70+30 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում վինգերը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի վերջը։