Ջամալ Մուսիալան կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ մյունխենյան ակումբից։

«Մանչեսթեր Սիթին» առաջատար է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային այս ամառ ձեռք բերելու համար մյուս թոփ ակումբների դեմ պայքարում, հաղորդում է The Independent-ը:

Մուսիալան «Չելսիի» սան է։ Կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։