Ջեյմի Կարագեր. «Էրլինգ Հոլանդը շքեղ ֆուտբոլիստ է»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան և ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի որակը։

«Էրլինգ Հոլանդը շքեղ ֆուտբոլիստ է։ Նա, անկասկած, աշխարհի լավագույն ռմբարկուներից մեկն է, բայց նա դեռ պետք է դառնա համաշխարհային մակարդակի խաղացող:

Մտածեք ԱՊԼ-ի վերջին 20 տարիների լավագույն հարձակվողների մասին՝ Թիերի Անրիին, Լուիս Սուարեսին կամ Հարի Քեյնին: Նրանք ահռելի ազդեցություն ունեցան ամենակարևոր հանդիպումների վրա, անկախ նրանից՝ գոլ խփեցին, թե ոչ։

Նրանք բոլորը կարող էին խաղալ աշխարհի ցանկացած թիմում և ավելի մեծ արժեք բերել, քան իրենց տպավորիչ գոլերի տոկոսը»,- Կարագերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։