CIES․ Մինչև 23 տարեկան 15 ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստները

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է մինչև 23 տարեկան խաղացողների վարկանիշը, որոնց տրանսֆերային արժեքը ամենաշատն է աճել 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։

Ըստ CIES-ի՝ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը վերջին վեց ամիսների ընթացքում ավելացել է 134 միլիոն եվրոյով, իսկ իսպանացին այժմ գնահատվում է 145 միլիոն եվրո, ֆուտբոլիստը զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը։

Մինչև 23 տարեկան 15 ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստները.

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ, 16-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 2299 րոպե։