«Ռոման» 6,5 տարվա մեջ առաջին անգամ արտագնա խաղում հաղթեց «Միլանին»

«Ռոմայի» հաղթանակը «Միլանի» հետ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում հռոմեացիների համար առաջինն էր վերջին 6,5 տարվա ընթացքում «ռոսոներիների» հետ արտագնա խաղերում։ «Ռոմայի» նախորդ հաղթանակը «Միլանի» նկատմամբ «Սան Սիրոյում» տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերին (2։0)։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կայացել է Եվրոպա լիգայի 1/4 -րդ եզրափակչի առաջին հանդիպումը, որում հանդիպել են իտալական «Միլանը» և «Ռոման»։ Թիմերը խաղացել են Իտալիայի Միլան քաղաքի «Սան Սիրո» մարզադաշտում։

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։