«Ատլետիկոն» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

Ապրիլի 10-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվել է «հնդկահավերի» հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլերում ոչ մի տնային պարտություն չի կրել Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ։

Ըստ Squawka-ի՝ «Ատլետիկոն» 17 նման հանդիպում է անցկացրել «Վիսենտե Կալդերոն/Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որոնցում հաղթել է 11 և 6 ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը 20:5 է: «Ատլետիկոն» անառիկ է պահել դարպասը 17 խաղերից 12-ում։