Ստեֆանո Պիոլի․ ««Ռոման» փոխվել է Դանիելե դե Ռոսսիի գալուց հետո»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Ռոմայի» հետ առաջին խաղից ունեցած ակնկալիքներով՝ գովաբանելով իր գործընկեր Դանիելե դե Ռոսսիին, ով գլխավորել է հռոմեացիները Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։

«Եվրոպա Լիգան այլ պատմություն է։ Մենք գիտակցում ենք, թե ինչ դժվարությունների կհանդիպենք հիանալի ֆուտբոլ ցուցադրող շատ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Բայց մենք կընդունենք այս մարտահրավերը և խաղադաշտում ցույց կտանք մեր որակները։

«Ռոման» փոխվել է Դե Ռոսսիի գալուց հետո։ Ուստի մենք չենք դիտարկել մեր հանդիպումները Իտալիայում, այլ կենտրոնացել ենք այն նոր բաների վրա, որոնք Դե Ռոսսին բերել է թիմ:

Դանիելեն հիանալի աշխատանք է կատարում և կփորձի լավագույնս պատրաստել իր թիմին խաղին՝ հարձակման գծում մեր տարբերակները չեզոքացնելու համար»,- ասել է Պիոլին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Միլանում։