Մարկինյոսը ՊՍԺ-ում անցկացրած հանդիպումների քանակով դարձավ ռեկորդակիր

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը փարիզցիների կազմում ռեկորդ է սահմանել:

«Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղը (2:3) բրազիլացի ֆուտբոլիստի համար դարձավ 436-րդը փարիզյան թիմի մարզաշապիկով։

ՊՍԺ-ի կազմում ելույթների քանակով Մարկինյոսը շրջանցեց Ժան-Մարկ Պիլորժեին (435 հանդիպում, 1975-1989թթ.):

29-ամյա Մարկինյոսը ՊՍԺ-ում է հանդես գալիս 2013 թվականից և Ֆրանսիայի հավաքականի ավագն է։