Պրեմիեր Լիգայում կլինի խաղից դուրս վիճակի կիսաավտոմատ տեխնոլոգիա

Հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում կլինի խաղից դուրս վիճակի կիսաավտոմատ տեխնոլոգիա:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Պրեմիեր Լիգայի ակումբներն այսօրվա հանդիպմանը միաձայն աջակցել են տեխնոլոգիայի ներդրմանը։

Ակնկալվում է, որ խաղից դուրս հայտնաբերման կիսաավտոմատ համակարգը կսկսի կիրառվել Պրեմիեր Լիգայի հանդիպումներում մինչև 2024 թվականի վերջ, այն նախատեսվում է ներդնել ազգային հավաքականի խաղերի աշնանային ընդմիջումներից մեկից հետո։

Նշվում է, որ նորամուծությունը կնվազեցնի VAR-ի միջոցով խաղից դուրս իրավիճակների ստուգելու ժամանակը մինչև 31 վայրկյան:

Ներկայումս խաղից դուրս կիսաավտոմատ տեխնոլոգիան օգտագործվում է Չեմպիոնների Լիգայում և Ա Սերիայում: Համակարգն առաջին անգամ կիրառվել է 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում: